«Հայկական ոգին» Վիեննայի ջազ փառատոնում<br />


«Հայկական ոգին» Վիեննայի ջազ փառատոնում

  • 03-07-2009 19:15:00   |   |  Մշակոյթ
ՎԻԵՆՆԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունիսի 29-ին Վիեննայում մեկնարկել է ջազի 19-րդ փառատոնը` հայկական ազգային երաժշտութեան եւ կորեական հարվածայինների ռիթմով,- իրազեկում է «Ազգ»-ը` վկայակոչելով աուստրիական «Քլայնե ցայթունգ»-ի յունիսի 30-ի համարը: Վիեննայի Ռաթհաուսփլացում բացօթեայ համերգի սկզբում ունկնդիրներն առիթ են ունեցել ունկնդրելու ավստրիաբնակ Կարեն Ասատրեանի «Հայկական ոգի» խմբի ջազային էլեմենտներով ազգային երաժշտութիւնը, ինչպէս նաեւ «Կարմիր արեւ» եւ «Սամուլ Նորի» խմբերի ելոյթը: Տեղացած անձրեւի պատճառով համերգը շարունակուել է Ռաթհաուսի ծածկի տակ: Վիեննայի 19-րդ ջազ փառատոնը աւարտուելու է յուլիսի 9-ին: Փառատոնի ծրագրում ներառնուած է 63 համերգ` 20 երկրների երաժիշտների մասնակցութեամբ:
  -   Մշակոյթ