Ադրբեջանական կողմի յայտարարութիւնները ուղարկւում են մեխանիկօրէն եւ արդէն նախանշուած համակարգչային ծրագրաւորմամբ, ասում է ՀՀ Պն-ի ներկայացուցիչը<br /> <br />


Ադրբեջանական կողմի յայտարարութիւնները ուղարկւում են մեխանիկօրէն եւ արդէն նախանշուած համակարգչային ծրագրաւորմամբ, ասում է ՀՀ Պն-ի ներկայացուցիչը

  • 22-04-2011 16:29:30   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանի ամենօրեայ յայտարարութիւնները, թէ իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայեացքից շատ զաւեշտական են: Ըստ ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Դաւիթ Կարապետեանի, Ադրբեջանի ապատեղեկատուութեան գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպէսզի քօղարկեն իրենց տեղեկատուութեան շինծու լինելը: Ասուածի վկայութիւն են ադրբեջանական 1news.az լրատուամիջոցի ապրիլ ամսուայ հաղորդագրութիւնները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապէս ժամը 10:04-ին ու մշտապէս Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապէս 09:56-ին ու մշտապէս Թարթառի շրջանում: Այս ամէնը, ինչպէս նշել է Դ.Կարապետեանը, խօսում է այն մասին, որ այդ յայտարարութիւնները ուղարկւում են մեխանիկօրէն եւ արդէն նախանշուած համակարգչային ծրագրաւորմամբ:
  -   Քաղաքական