ԶԱԳՐԵԲ, 29 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խորվաթիայի Զագրեբ
քաղաքում յունիսի 26-ին մեկնարկել է թեքվանդոյի Եւրոպայի կրտսեր
տարիքի պատանեկան առաջնութիւնը: Հայաստանի 6 մարզիկներից առաջինը
մեդալի արժանացավ «Արմար» ակումբի սան Աւետ Ղազարեանը (45 կգ,
Երեւան): Նա գրաւեց երկրորդ տեղը եւ պարգեւատրուեց արծաթէ մեդալով: