Անանիա Շիրակացու անուան ճեմարանի պատուիրակութիւնը մասնակցեց Մոսկուայում կազմակերպուած համաժողովին


Անանիա Շիրակացու անուան ճեմարանի պատուիրակութիւնը մասնակցեց Մոսկուայում կազմակերպուած համաժողովին

  • 22-04-2011 16:03:39   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Անանիա Շիրակացու անուան ճեմարանի պատուիրակութիւնը` ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանի գլխաւորութեամբ, մասնակցել է Մոսկուայում ապրիլի 17-20-ին անցկացուած ԱՊՀ երկրների միջազգային բակալաւրիատի դպրոցների ասոցիացիայի 5-րդ ամենամեայ համաժողովին: «15 տարի IB ծրագրի հետ. նորարարութիւն կրթութեան ոլորտում» թեմայով համաժողովի օրակարգում ներառուած էր նաեւ հետաքրքիր մշակութային ծրագիր: Հայաստանի ներկայացուցիչներից համաժողովում ողջոյնի խօսքով հանդէս է եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ռոբերտ Անանեանը, իսկ զեկոյցով՝ Անանիա Շիրակացու անուան ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանը: Անանիա Շիրակացու անուան ճեմարանը ԱՊՀ երկրների միջազգային բակալաւրիատի դպրոցների ասոցիացիային անդամակցում է 2008թ.-ից, իսկ 2010թ.-ի սեպտեմբերից ճեմարանի առաջին դասարանում ուսումնական գործընթացը կազմակերպւում է միջազգային բակալաւրիատի ինտէգրուած ծրագրով: Ի դէպ, համաժողովին առաջին անգամ էր մասնակցում Ադրբեջանը, որը դարձաւ ԱՊՀ երկրների միջազգային բակալաւրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ:
  -   Հասարակութիւն