Արամ Ա կաթողիկոսն իր օրհնութիւնն է փոխանցել իրանահայերին<br />


Արամ Ա կաթողիկոսն իր օրհնութիւնն է փոխանցել իրանահայերին

  • 23-06-2009 23:00:00   |   |  Քաղաքական
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը յունիսի 20-ին հեռախօսազրոյց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեյանի հետ` մօտիկից ծանօթանալու Իրանում ստեղծուած իրավիճակին, յատկապէս պատկերացնելու դրա ունեցած հետեւանքները հայ համայնքի վրայ: Ինչպէս յայտնում են Անթիլիասի մայրավանքից, Առաջնորդ Սրբազանը յայտնել է, որ իրանահայ համայնքը վնաս չի կրել ո'չ Թեհրանում, ո'չ Սպահանում եւ ո'չ էլ այլ քաղաքներում: Իրանահայերը շարունակում են մնալ կազմակերպուած ու աչալուրջ, եւ ուշադրութեամբ հետեւում են քաղաքական զարգացումներին: Վեհափառ Հայրապետը Սեպուհ Սրբազանին յանձնարարել է իր հայրական օրհնութիւնը փոխանցել Սպահանի եւ Թավրիզի հոգեւոր առաջնորդներին ու ամբողջ Իրանի հայութեանը: Յիշեցնենք, որ Արամ Ա կաթողիկոսն այս օրերին գտնւում է Հռոմում` Մեծ ութնյակի գագաթաժողովին նախորդող կրոնապետների յատուկ համագումարին մասնակցելու նպատակով:
  -   Քաղաքական