ԱՄՆ-ում A/H1N1 գրիպից մահացածների թիւը հասել է 27 մարդու<br />


ԱՄՆ-ում A/H1N1 գրիպից մահացածների թիւը հասել է 27 մարդու

  • 10-06-2009 17:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում A/H1N1 գրիպի վիրուսի վարակից մահացածների թիւը հասել է 27 մարդու, ասւում է ԱՄՆ-ի առողջապահութեան նախարարութեանն առընթեր հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հաղորդման մէջ: Տարբեր տուեալներով, անցած շաբաթավերջի դրութեամբ, մահացածների թուաքանակը տատանւում էր 17-ից 20-ի միջեւ: Միացեալ Նահանգներում հիւանդացածների ընդհանուր թիւը կազմում է 13 հազար 217 մարդ: Հիւանդացածների թւով առաջատարներ են մնում Վիսկոնսին (2217), Տեխաս (1670) եւ Իլլինոյս (1357) նահանգները: Նախօրէին ԱՀԿ-ն հաստատել է A/H1N1 գրիպով մարդկանց հիւանդացութեան 25 հազար 288 դէպք 73 երկրներում եւ 139 մահացու ելք: A/H1N1 գրիպով հիւանդացութեան առաւել մեծ թւով դէպքեր հաստատուել են ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կանադայում եւ Աուստրալիայում:
  -   Միջազգային