Notice: Undefined offset: 0 in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/functions/f_infos.php on line 131
Notice: Trying to access array offset on value of type null in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/functions/f_infos.php on line 131
Ֆրանսիայում գնդակոծուել է մանկապարտէզը
10-06-2009 17:25 Միջազգային
ՓԱՐԻԶ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դոլ քաղաքում անյայտ անձը
կարաբինից գնդակոծել է մանկապարտէզը:
Ինչպէս լրագրողներին յայտնել է մանկապարտէզի տնօրէն Մարիանն
Լյուկան, երեք երեխաներ ստացել են թեթեւ մարմնական վնասուածքներ:
Հենց երեխաներից մէկը լաց է եղել եւ դաստիարակը հասկացել է, թէ ինչ
է կատարւում, հրաձիգն ակնթարթօրէն անհետացել է: Ուստի ոչ ոք չի
կարող ստոյգ ասել` կրակողը մեծահասակ էր, թէ դեռահաս:
Ոստիկանութիւնը իսկոյն բոլոր միջոցները ձեռնարկել է
միջադէպի հետաքննութեան համար: Տուժած երեխաներին եւ նրանց
ծնողներին ցուցաբերվել է հոգեբանական օգնութիւն: