Պակիստանում ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 11 մարդ, այդ<br /> թւում` ՄԱԿ-ի աշխատակից<br />


Պակիստանում ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 11 մարդ, այդ
թւում` ՄԱԿ-ի աշխատակից

  • 10-06-2009 17:23:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի Փեշավար քաղաքում պայթիւնից զոհվածների թւում են երկու օտարերկրացիներ, որոնցից մէկը` ՄԱԿ-ի աշխատակից: Այս մասին յայտնել է հիւսիս-արեւմտյան սահմանամերձ Միան նահանգի տեղեկատուութեան նախարար Իֆտիկար Հուսսայինը: Նա զոհվածների ազգութիւնը չի յայտնել: Ինչպէս նշել են պակիստանյան ոստիկանութեան ներկայացուցիչները, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի խոշորագոյն Pearl Continental Hotel հինգ աստղանի հիւրանոցի հարեւանութեամբ: Վերջին տուեալներով, ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 11, վիրաւորուել 52 մարդ: Ոստիկանութիւնը կարծում է, որ պայթյունը կազմակերպուել է Պակիստանի հիւսիս-արեւմուտքում գործող պրոթալիբյան ծայրայեղական խմբաւորումների կողմից:
  -   Միջազգային