Լոնդոնի մետրոյի աշխատողները սկսում են երկօրեայ գործադուլ<br />


Լոնդոնի մետրոյի աշխատողները սկսում են երկօրեայ գործադուլ

  • 10-06-2009 17:16:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Լոնդոնում սկսուել է մետրոյի աշխատողների գործադուլը, որը, ինչպէս սպասւում է, երկու օրով կաթուածահար կանի մայրաքաղաքը: Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի աշխատողների արհմիութեան անդամները այդ քայլին դիմել են աշխատավարձի եւ կրճատումների շուրջ տարաձայնութեան պատճառով: Օրական մօտ 3 մլն մարդ է օգտւում Լոնդոնի մետրոյից: Բողոքի ակցիան քաղաքի տնտեսութեանը կարժենա մօտաւորապէես 100 մլն ֆունտ ստեռլինգ (մօտ 161 մլն դոլար):
  -   Միջազգային