ԱՄՆ-ի լրագրողուհիները ԿԺԴՀ-ում դատապարտուել են 12 տարուայ
ազատազրկման
08-06-2009 19:55:00 | | Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կորեայի
դատարանը մեղաւոր է ճանաչել ամերիկացի երկու լրագրողուհիներին
երկրի սահմանն ապօրինի հատելու մէջ եւ նրանց դատապարտել 12 տարուայ
ազատազրկման, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը:
Յիշեցնենք, որ ամերիկեան Current TV հեռուստաալիքի
լրագրողուհիներ Իունա Լին եւ Լաուրա Լինգը ձերբակալուել էին 2009թ.
մարտին Չինաստանի եւ ԿԺԴՀ սահմանին նկարահանումների ժամանակ: