Հայաստանի ԿԸՀ-ն ԱԺ-ի պատգամաւոր գրանցեց Վաչագան<br /> Խուրշուդեանին<br />


Հայաստանի ԿԸՀ-ն ԱԺ-ի պատգամաւոր գրանցեց Վաչագան
Խուրշուդեանին

  • 08-06-2009 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը յունիսի 8-ի արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ընտրական ցուցակից Ազգային Ժողովի պատգամաւոր գրանցեց ԲՀԿ-ի անդամ Վաչագան Խուրշուդեանին: Որոշման հիմքը Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, նաեւ համատեղութեան կարգով Եւրոպական Միութիւնում Հայաստանի ներկայացուցչութեան ղեկավար նշանակուած Աւետ Ադոնցի պատգամաւորական լիազորութիւնները վաղաժամկէտ դադարած համարելու մասին ԱԺ-ի մայիսի 27-ի արձանագրութիւնն է եւ ցուցակում Վ.Խուրշուդեանին նախորդող թեկնածու Գագիկ Աթաջանեանի ինքնաբացարկի մասին դիմումը:
  -   Քաղաքական