Պերուում անկարգութիւնների զոհ է դարձել 52 մարդ<br />


Պերուում անկարգութիւնների զոհ է դարձել 52 մարդ

  • 08-06-2009 18:22:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առնուազն 52 մարդ է զոհուել Պերուի հիւսիսում բնիկ բնակչութեան եւ ոստիկանութեան միջեւ բախումների հետեւանքով: Կան նաեւ մեծ թւով վիրաւորներ: Ամազոնաս երկրամասում տեղի բնակիչների բողոքի ակցիաները, որոնք կառավարութիւնից պահանջում են վերացնել մի շարք օրէնքներ, որ արտօնում են արտասահմանեան ընկերութիւններին այդ վայրերում արդիւնահանել բնական պաշարներ, սկսել են դեռեւս ապրիլին: Իրենց նպատակին հասնելու համար` բողոքարարները պարբերաբար փակում են հիմնական աւտոճանապարհները եւ ծովային ուղիները: Բախումների ընթացքում, որ սկսուել են անցած ուրբաթ առաւօտեան, երբ ոստիկանութիւնը փորձել է ցրել հինգհազարանոց ցույցը եւ ստիպել հանգստությունը խախտողներին ապաշրջափակելու հիմնական ավտոխճուղիներից մէկը, զոհուել են ոստիկանութեան 22 աշխատակիցներ եւ, ըստ բողոքարարների առաջնորդների, առնուազն 30 տեղի բնակիչներ:
  -   Միջազգային