ԼԻՄԱ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առնուազն 52 մարդ է զոհուել
Պերուի հիւսիսում բնիկ բնակչութեան եւ ոստիկանութեան միջեւ
բախումների հետեւանքով: Կան նաեւ մեծ թւով վիրաւորներ:
Ամազոնաս երկրամասում տեղի բնակիչների բողոքի ակցիաները,
որոնք կառավարութիւնից պահանջում են վերացնել մի շարք օրէնքներ,
որ արտօնում են արտասահմանեան ընկերութիւններին այդ վայրերում
արդիւնահանել բնական պաշարներ, սկսել են դեռեւս ապրիլին: Իրենց
նպատակին հասնելու համար` բողոքարարները պարբերաբար փակում են
հիմնական աւտոճանապարհները եւ ծովային ուղիները:
Բախումների ընթացքում, որ սկսուել են անցած ուրբաթ առաւօտեան,
երբ ոստիկանութիւնը փորձել է ցրել հինգհազարանոց ցույցը եւ ստիպել
հանգստությունը խախտողներին ապաշրջափակելու հիմնական
ավտոխճուղիներից մէկը, զոհուել են ոստիկանութեան 22 աշխատակիցներ
եւ, ըստ բողոքարարների առաջնորդների, առնուազն 30 տեղի բնակիչներ: