Der Spiegel. «Ալ Ղաիդան» ծրագրում է ահաբեկություններ
գերմանացի զինվորների դէմ
08-06-2009 18:10:00 | | Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային
ահաբեկչական կազմակերպութիւնը պատրաստւում է խոշոր
ահաբեկչութիւններ իրականացնել Գերմանիայում խորհրդարանական
ընտրութիւնների ժամանակ, որ նախատեսուած են սեպտեմբերի 27-ին:
Ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ Աֆղանստանում գտնուող
բունդեսվերի զինվորները, հաղորդում է գերմանական Der Spiegel
շաբաթաթերթը` վկայակոչելով աղբիւրներ Գերմանիայի անվտանգութեան
ծառայութիւններից:
Գերմանիայի ներքին գործերի նախարարութիւնում, Քրէական
ոստիկանութեան դաշնապետական վարչութիւնում եւ Սահմանադրութեան
պահպանման դաշնապետական գերատեսչութիւնում հրաժարուել են
մեկնաբանել նախապատրաստւող ահաբեկությունների վերաբերեալ ի յայտ
եկած տեղեկատուութիւնը: