Մեքսիկայում հրդեհի հետեւանքով զոհուած երեխաների թիւը հասել է<br /> 38-ի<br />


Մեքսիկայում հրդեհի հետեւանքով զոհուած երեխաների թիւը հասել է
38-ի

  • 08-06-2009 18:06:00   |   |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճշտուած տուեալներով, մեքսիկական Սոնորա նահանգի Էրմոսիլիո քաղաքի պետական մանկամսուրում հրդեհի հետեւանքով զոհուած երեխաների թիւը հասել է 38-ի, եւս 15-ը գտնւում են օրհասական վիճակում, յայտնել է նահանգի առողջապահութեան նախարար Ռայմունդո Լոպեսը: Նախնական տուեալներով, հրդեհը սկսուել է ուրբաթ մանկամսուրին կից շինմոնտաժային արհեստանոցում կարճ միացման պատճառով: Արհեստանոցում գտնուող աւտոմեքենայի պայթիւնից յետոյ կրակը արագօրէն անցել է հարեւան շինություններին: «Երեսունութ երեխաներ մահացել են, եւս 23-ը գտնւում են հիւանդանոցներում, նրանցից 15-ը շատ լուրջ վիճակում են, որոնց կեանքը սպառնալիքի տակ է»,- ասել է Լոպեսը:
  -   Միջազգային