Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները<br /> կաւարտուեն ամինչեւ տարեվերջ<br />


Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները
կաւարտուեն ամինչեւ տարեվերջ

  • 05-06-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էներգետիկայի բնագաւառում 2008թ.-ին ծախսուել է 18,4 մլրդ դրամ, ապահովելով տարեկան ծրագրի կատարման 94,3%-ը: ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներում ընթացող ՀՀ 2008թ.-ի պետական բիւջէի կատարման հաշուետւութեան յունիսի 5-ի քննարկման ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը նշեց, որ այդ թերակատարումը պայմանաւորուած է արտաքին աջակցութեամբ ֆինանսաւորւող ծրագրերի ցածր կատարողականով: Մասնաւորապէս, Ճապոնիայի կառավարութեան աջակցութեամբ իրականացyող Էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում ծախսուել է 2,1 մլրդ դրամ, որը կազմում է նախատեսուածի 47%-ը: Ճապոնիայի կառավարութեան աջակցութեամբ իրականացyող համակցուած շոգեգազային ցիկլով Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրով պետբիւջէով նախատեսուած 13,3 մլրդ դրամի դիմաց ծախսուել է շուրջ 15 մլրդ դրամ: Ա.Մովսիսեանի խօսքերով, Երեւանի ՋԷԿ-ը կվերագործարկվի 2010թ.-ի ապրիլին: Շինարարական աշխատանքները արդէն 60%-ով կատարուված են եւ կաւարտուեն մինչեւ ընթացիկ տարերջ:
  -   Տնտեսութիւն