Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները<br /> կավարտվեն ամինչեւ տարեվերջ<br />


Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները
կավարտվեն ամինչեւ տարեվերջ

  • 05-06-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էներգետիկայի բնագավառում 2008թ.-ին ծախսվել է 18,4 մլրդ դրամ, ապահովելով տարեկան ծրագրի կատարման 94,3%-ը: ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում ընթացող ՀՀ 2008թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության հունիսի 5-ի քննարկման ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ այդ թերակատարումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ ֆինանսավորվող ծրագրերի ցածր կատարողականով: Մասնավորապես, Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 2,1 մլրդ դրամ, որը կազմում է նախատեսվածի 47%-ը: Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրով պետբյուջեով նախատեսված 13,3 մլրդ դրամի դիմաց ծախսվել է շուրջ 15 մլրդ դրամ: Ա.Մովսիսյանի խոսքերով, Երեւանի ՋԷԿ-ը կվերագործարկվի 2010թ.-ի ապրիլին: Շինարարական աշխատանքները արդեն 60%-ով կատարված են եւ կավարտվեն մինչեւ ընթացիկ տարերջ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play