Կուբան չի ցանկանում վերադառնալ ԱՊԿ<br />


Կուբան չի ցանկանում վերադառնալ ԱՊԿ

  • 04-06-2009 16:26:00   |   |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կուբայի յեղափոխութեան առաջնորդ Ֆիդել Կաստրոն յայտարարել է, որ Կուբան չի ցանկանում վերստին միանալ Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեանը (ԱՊԿ): Դրանից բացի, Ֆիդելը ԱՊԿ-ն անուանել է ամերիկեան կայսրութեան «տրոյական ձի»: Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քուէարկել են ԱՊԿ կազմի մէջ Կուբայի վերադառնալու օգտին: Կուբան կազմակերպութեան մէջ վերականգնվել է «առանց որեւէ պայմանի», յայտնել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Ֆանդեր Ֆալկոնի Բենիտեսը:
  -   Միջազգային