Լիբանանի նախագահը Իսրայելին մեղադրել է երկրում<br /> կրոնական թշնամանք բորբօքելու ցանկութեան մէջ<br />


Լիբանանի նախագահը Իսրայելին մեղադրել է երկրում
կրոնական թշնամանք բորբօքելու ցանկութեան մէջ

  • 04-06-2009 16:10:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հարեւան Իսրայելին մեղադրել է «լրտեսական ագենտուրայի միջոցով երկրում կրոնական թշնամանք բորբօքելու» ձգտման մէջ: Լիբանանի ղեկավարը հինգշաբթի այցելել է Ազգային անվտանգութեան վարչութեան կենտրոնակայան եւ յատուկ ծառայութիւնների աշխատակիցներին անձամբ շնորհաւորել իսրայելական գործակալների ընդհատակյա ցանցի յայտնաբերման հաջողութեամբ իրականացուած գործողութեան առթիւ: Լիբանանի ԶԼՄ-ների տեղեկութիւններով, վերջին երկու ամիսներին ձերբակալուել է աւելի քան 35 մարդ, որոնք խօստովանել են, որ գործել են իսրայելական հետախուզութեան համար: Դրանց թւում կան մի քանի զինծառայողներ, այդ թւում բարձր պաշտօններ զբաղեցնող երկու գնդապետ եւ երկու պաշտօնաթող գեներալ: Քննութեան նիւթերին ծանօթանալով, ինչպէս հաղորդում է «Ալ-Վաթանիա» լրատուական գործակալութիւնը, Սուլեյմանը Լիբանանի դէմ լրտեսությունը համարել է «տեռորի եւ ագրեսիաների իսրայելական քաղաքականութեան շարունակութիւն»: Ըստ նրա, Իսրայելը «չի դադարեցնում լիբանանեան պետութիւնը պառակտելու փորձերը»:
  -   Միջազգային