Մոլդաւիայի խորհրդարանը մտադիր է մէկ անգամ եւս անցկացնել<br /> նախագահի ընտրութիւններ<br />


Մոլդաւիայի խորհրդարանը մտադիր է մէկ անգամ եւս անցկացնել
նախագահի ընտրութիւններ

  • 03-06-2009 15:45:00   |   |  Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոլդաւիայի խորհրդարանը չորեքշաբթի երկրորդ անգամ երկրի նախագահ ընտրելու փորձ կձեռնարկի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Առաջին ընտրութիւնների ընթացքում, որ կայացան մայիսի 20-ին, կառավարող Կոմունիստների կուսակցութեան առաջադրած երկու թեկնածուներից ոչ մէկը չստացաւ անհրաժեշտ 61 ձայն: Հիմնական թեկնածուն` գործող վարչապետ Զինաիդա Գրեչաննայան, ստացաւ Կոմունիստների կուսակցութիւնից ընտրուած 60 պատգամաւորների քվեն, իսկ ընդդիմությունը հրաժարուեց մասնակցել ընտրութիւններին: Ինչպէս հաղորդուել է, կրկնական ընտրութիւններում նախագահի պաշտօնի համար առաջադրուել են գործող վարչապետ Գրեչաննայան եւ Ռուսաստանում Մոլդաւիայի դեսպան Անդրեյ Նեգուցան: Ընտրութիւնները նշանակուած էին մայիսի 28-ին, սակայն նիստը հետաձգուեց Կոմունիստների կուսակցութեան նախաձեռնութեամբ: Կոմունիստներն իրենց որոշումը պատճառաբանում էին նրանով, որ այդ օրը Մոլդավիայում նշւում է Տիրոջ համբարձման օրը: Ընտրութիւնները մէկ շաբաթով հետաձգվեցին, միաժամանակ կոմունիստները առաջարկեցին երկխօսութիւն սկսել ընդդիմութեան հետ նախագահի ընտրութեան համար անհրաժեշտ աջակցութիւն (ընդամէնը մէկ ձայն) ստանալու եւ վաղաժամկէտ խորհրդարանական ընտրութիւնները կանխելու նպատակով: Սակայն, ընդդիմադիր երեք կուսակցութիւններից ոչ մէկը ոչ միայն չհամաձայնեց ձայն տալ նախագահի ընտրութեան համար, այլեւ երկխօսութիւն չսկսեց անգամ այդ թեմայով իշխանութեան հետ: Չորեքշաբթի ընդդիմությունը մտադրուել է լքել նիստերի դահլիճը եւ չմասնակցել նախագահի ընտրութեան գաղտնի քուէարկութեանը:
  -   Միջազգային