Օբաման կայցելի արաբական Արեւելքի եւ Եւրոպայի երկրներ<br />


Օբաման կայցելի արաբական Արեւելքի եւ Եւրոպայի երկրներ

  • 02-06-2009 19:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի ուղեւորութեան կմեկնի արաբական Արեւելքի եւ Եւրոպայի երկրներ: Չորեքշաբթի Օբաման կլինի Սաուդյան Արաբիայում, որտեղ այդ երկրի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզի հետ կքննարկի Իրանի միջուկային ծրագրի հետ կապուած իրավիճակը, ահաբեկչութեան դէմ պայքարի հարցեր եւ մերձաւորարեւելեան կարգաւորման խնդիրները: Ինչպէս հաղորդել է Սպիտակ տունը, բանակցութիւնների կենտրոնական թեմաներից կլինեն նաւթի գները: Ըստ ԱՄՆ-ի նախագահի ռազմավարական հաղորդակցութիւնների հարցերի գծով խորհրդականի տեղակալ Դենիս Մաքդոնոֆի, Օբամայի այցը Սաուդյան Արաբիա «մուսուլմանական աշխարհի հետ շփումներ հաստատելու ամերիկեան վարչակազմի ձգտումների արտայայտութիւնն է»: Այդ ռազմավարութեան շրջանակում էլ կանցնի ԱՄՆ-ի նախագահի ուղեւորութեան երկրորդ օրը եւս, որը նա կանցկացնի Եգիպտոսում: Ամերիկեան առաջնորդը յունիսի 4-ին երկկողմ բանակցութիւններ կվարի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Այս հանդիպումը կեզրափակի մերձաւորարեւելեան կարգաւորմանն ուղղուած Օբամայի հանդիպումների ցուցակը: Յունիսի 5-ին ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Գերմանիա: Ուղեւորութեան վերջին հանգրուանը կլինի Ֆրանսիան. յունիսի 6-ին նորմանդական Կաննում նա երկկողմ բանակցութիւններ կվարի իր ֆրանսիացի պաշտօնակից Նիկոլա Սարկոզիի հետ:
  -   Միջազգային