Հայաստանի 2008թ.-ի պետբյուջեյով մարզերին նախատեսուած<br /> գումարները յատկացուել են ամբողջութեամբ<br />


Հայաստանի 2008թ.-ի պետբյուջեյով մարզերին նախատեսուած
գումարները յատկացուել են ամբողջութեամբ

  • 01-06-2009 19:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին Հայաստանի 2008թ.-ի պետբյուջեյով նախատեսվեծ դոտացիաների գումարները յատկացուել են ամբողջութեամբ եւ իրացուել գրեթէ 100%-ով: Հայաստանի Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների յունիսի 1-ի համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետութեան 2008թ.-ի պետական բիւջէի կատարման մասին» տարեկան հաշուետւութեան նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայհնեց ֆինանսների նախարարի տեղակալ-գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Մարզպետարաններին տրամադրուած գումարները հիմնականում նախատեսուած են եղել կառավարման մարմինների պահպանման, ճանապարհների ձմեռային պահպանման, հանգստի, մշակոյթի եւ կրօնի, կրթութեան ոլորտի ծախսերի համար: 2008թ.-ի պետբիւջէից Արարատի մարզպետարանին տրամադրվել է 5,5 մլրդ դրամ, Արագածոտնի` 4,6 մլրդ դրամ, Արմաւիրի` 6,3 մլրդ, Գեղարքունիքի` 6,8 մլրդ, Լոռու` 6,9 մլրդ, Կոտայքի` 5,9 մլրդ, Սիւնիքի` 4,7 մլրդ դրամ, Վայոց Ձորի` 3,4, Տաւուշի` 3,4 եւ Շիրակի մարզին` 7,8 մլրդ դրամ: Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում իրականացyող մի շարք ծրագրերի ֆինանսավորումն իրականացուել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի թագաւորութեան տրամադրած դրամաշնորհի միջոցներով: Երեւանի քաղաքապետարանին տրամադրուած շուրջ 27 մլրդ դրամից ծախսուել է 25 մլրդ դրամ: Ինչպէս նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեւանը, այս տարբերութիւնն առաջացել է տնտեսումների հաշուին: Երեւանի քաղաքապետարանն իրականացրել է 42 ծրագրեր, որոնց թւում կրթութեան համար ծախսուել է 12,9 մլրդ դրամ, մշակոյթի ոլորտում` 494 մլն դրամ, մետրոպոլիտենին յատկացուել է 1,6 մլրդ դրամ, էլեկտրական տրանսպորտի ձեռնարկութեանը` 386 մլն դրամ: Երեւանում բնակարանային շինարարութեան եւ կոմունալ ծառայութեան համար ծախսուել է 3,5 մլրդ դրամ, փողոցային լուսաւորման համար` 1,3 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն