Հարաւկորեական ԶԼՄ-ներ. ԿԺԴՀ-ն վերսկսել է զինագործական<br /> պլուտոնիումի արտադրութիւնը<br />


Հարաւկորեական ԶԼՄ-ներ. ԿԺԴՀ-ն վերսկսել է զինագործական
պլուտոնիումի արտադրութիւնը

  • 27-05-2009 15:17:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կորեան վերսկսել է զինագործական պլուտոնիում արտադրող գործարանի աշխատանքը, որ տեղավորված է Յոնբեն միջուկային կենտրոնում, Փհենյանից 80 կմ հիւսիս: Այս պնդմամբ է հանդէս եկել հարաւկորեական «Չոսոն իլբո» թերթը վկայակոչելով ամերիկեան տիեզերական հետախուզութեան տուեալները: Անցած տարի ԿԺԴՀ-ն պարտաւորուել էր փակել այդ օբյեկտները տնտեսական օգնութեան դիմաց: ԿԺԴՀ ԱԳՆ-ն ապրիլի 14-ին յայտարարեց, որ Փհենյանը կվերականգնի Յոնբենի միջուկային օբյեկտները եւ վերստին կզբաղուի զինագործական պլուտոնիումի արտադրութեամբ:
  -   Միջազգային