Իրաքում ծայրայեղական խմբաւորումների ղեկավարները դատապարտուել<br /> են մահապատժի<br />


Իրաքում ծայրայեղական խմբաւորումների ղեկավարները դատապարտուել
են մահապատժի

  • 26-05-2009 18:27:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքեան դատարանը մահուան է դատապարտել ծայրայեղական շիա խմբաւորումների ութ ղեկավարների: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երկրի հարաւային Դիվանիա նահանգի քրէական դատարանը նրանց մեղադրել է ահաբեկչական գործունէութեան կազմակերպման մէջ: Մասնաւորապէս, ծայրահեղականների խմբին մեղսագրւում են մարդկանց առեւանգումներ եւ սպանութիւններ, ինքնաշէն պայթուցիկ սարքերի պատրաստում եւ ահաբեկությունների կազմակերպում, ինչպէս նաեւ Դիվանիա նահանգի հրթիռակոծում: Ինչպէս յայտարարում են ամերիկեան հրամանատարութեան եւ իրաքեան իշխանութիւնների ներկայացուցիչները, նման «մասնագիտացած խմբերը», կազմուած շիա-մահմեդական միլիցիայի արմատականօրէն տրամադրուած ջոկատների ակտիւիստներից, սպառազինւում եւ ֆինանսաւորւում են Իրանից: Այդպիսի խմբերից է համարւում «Մահդիի բանակը»` ԻԻՀ-ում ապրող իմամ Մուքթադա աս-Սադրի շիական միլիցիան:
  -   Միջազգային