«Թայմս». ԿԺԴՀ-ն պլուտոնիում ունի 6 ատոմային ռումբի համար<br />


«Թայմս». ԿԺԴՀ-ն պլուտոնիում ունի 6 ատոմային ռումբի համար

  • 26-05-2009 18:26:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կորեան պլուտոնիումի բաւարար պաշարներ ունի, որպէսզի պատրաստի առնուազն 6 ատոմային ռումբ, հաղորդում է լոնդոնյան «Թայմս» թերթը: «Վաշինգտոնում նկատւում է աճող անհանգստութիւն, որ ԿԺԴՀ-ն սատանայական յամառութեամբ փորձում է ռումբ ստեղծել եւ այնքան հեռու է գնացել (այդ ուղղութեամբ), որ այլեւս չի մտածում հրաժարուել միջուկային տեխնոլոգիաներից բանակցութիւնների միջոցով»,- նշում է պարբերականը: Թերթի կարծիքով, Փհենյանի իրականացրած միջուկային փորձարկումը «ներկայացնում է արեւմտյան դիւանագիտութեան տապալում»: Թերթը յիշեցնում է, որ 1994 թուականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերի միջնորդութեամբ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ ձեռք էր բերուել համաձայնութիւն, որը նախատեսում էր հիւսիսկորեական միջուկային օբյեկտների աշխատանքի դադարեցում` ամէն տարի 500 հազար տոննա ծանր նաւթ ԿԺԴՀ մատակարարելու եւ սովորական ջրով երկու միջուկային ռեակտորների կառուցման դիմաց:
  -   Միջազգային