ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային փորձարկում<br />


ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային փորձարկում

  • 25-05-2009 19:30:00   |   |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-ի առաւօտեան ԿԺԴՀ-ն հաջողութեամբ իրականացրել է ստորգետնեայ միջուկային փորձարկում: Մի քանի ժամ անց Հիւսիսային Կորեան փորձարկել է մօտակայ գործողութեան հրթիռ: Ինչպէս հաղորդել է ԿԺԴՀ պետական լրատուական գործակալութիւնը, ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային զէնքի յաջող փորձարկում: Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է երկրի հիւսիս-արեւելքում Հիւսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկում անցկացնելու փաստը: Դրանից բացի, միջուկային փորձարկումից մի քանի ժամ անց ԿԺԴՀ-ն փորձարկել է մօտ գործողութեան հրթիռ: Ինչպէս հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը», զենիթային հրթիռի փորձնական արձակումից եւ դրան նախորդած միջուկային լիցքի փորձարկումից յետոյ մի քանի ժամ անց ԿԺԴՀ-ն իրականացրել է մօտ գործողութեան երկու հրթիռների փորձարկում:
  -   Միջազգային