Հռոմի պապը ժամանել է Իսրայել<br />


Հռոմի պապը ժամանել է Իսրայել

  • 11-05-2009 18:15:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը երկուշաբթի հնգօրեայ այցով ժամանել է Իսրայել, որը Հորդանանից յետոյ Սուրբ Երկիր իր ուխտագնացութեան երկրորդ փուլն է: Այցի հինգ օրերի ընթացքում Բենեդիկտ XVI-ը կլինի Իսրայելի եւ պաղեստինեան տարածքների քրիստոնեական սրբավայրերում: Հռոմի պապը պատարագ կմատուցի Բեթղեհեմում եւ Նազարեթում, ժամերգութիւն կանցկացնի Երուսաղեմում, կլինի իսլամի եւ հուդայիզմի սուրբ վայրերում, կայցելի մանկական հիւանդանոց եւ պաղեստինցի փախստականների ճամբար, կհանդիպի քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր պետերի, մուսուլմանական եւ հուդայական հոգեւորականութեան հետ:
  -   Միջազգային