Կիեւում զոհուել է յայտնի հեռուստալրագրող Իգոր Պելիխը<br />


Կիեւում զոհուել է յայտնի հեռուստալրագրող Իգոր Պելիխը

  • 08-05-2009 17:02:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւտոաղէտի հետեւանքով, որ առաւօտեան տեղի է ունեցել Կիեւի Յաղթանակի պողոտայում, զոհուել է յայտնի հեռուստալրագրող Իգոր Պելիխը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Նախնական տուեալների համաձայն, «Հոնդա» աւտոմեքենայի վարորդը բախուել է «Վոլկսվագեն» աւտոմեքենային, որը վարել է Իգոր Պելիխը: Դրա հետեւանքով «Վոլկսվագենը» դուրս է եկել սիզամարգերի մէջ, տապալել երկու ծառ եւ շրջվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհուել են «Վոլսկվագեն» աւտոմեքենայի երկու ուղեւորները, երրորդը գտնւում է ծանր վիճակում: «Հոնդա» մեքենայի վարորդը, որն աննշան վնասուածքներ է ստացել, դէպքի վայրից ճողոպրել է:
  -   Միջազգային