ԱՀԿ. A/H1N1 գրիպ է գրանցուել աշխարհի 22 երկրներում<br />


ԱՀԿ. A/H1N1 գրիպ է գրանցուել աշխարհի 22 երկրներում

  • 06-05-2009 17:18:00   |   |  Միջազգային
ԺՆԵՎ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 22 երկրներ պաշտօնապէս յայտարարել են A/H1N1 գրիպով հիւանդացութեան 1516 դէպքերի մասին, չորեքշաբթի տեղեկացնում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) պաշտօնական կայքը: Մեքսիկայի իշխանութիւնները հաղորդել են A/H1N1 գրիպով վարակման 822 դէպքի մասին: Ընդամէնը նոր վիրուսից այնտեղ մահացել է 29 մարդ: ԱՄՆ-ը հաղորդել է A/H1N1 վիրուսով վարակման լաբորատոր ստուգմամբ հաստատուած 403 դէպքի մասին, ներառեալ մէկը մահուան ելքով: A/H1N1 գրիպով, առանց մահուան ելքի, հիւանդացութեան դէպքեր են հաստատել Աուստրիան (1), Կանադան (165), Չինաստանը (1, Հոնկոնգ), Կոլումբիան (1), Կոստա-Ռիկան (1), Դանիան (1), Սալվադորը (2), Ֆրանսիան (5), Գերմանիան (9), Գվատեմալան (1), Իռլանդիան (1), Իսրայելը (4), Իտալիան (5), Նիդեռլանդները (1), Նոր Զելանդիան (6), Պորտուգալիան (1), Կորեայի Հանրապետութիւնը (2), Իսպանիան (57), Շվեյցարիան (1) եւ Մեծ Բրիտանիան (27):
  -   Միջազգային