Շվարցենեգերը ուզում է օրինականացնել մարիխուանայի<br /> օգտագործումը<br />


Շվարցենեգերը ուզում է օրինականացնել մարիխուանայի
օգտագործումը

  • 06-05-2009 16:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը յայտարարել է թեթեւ թմրադեղերի օրինականացման հարցը քննելու իր պատրաստակամութեան մասին: Շվարցենեգերը, խօսելով իր ծրագրերի մասին, յատուկ ընդգծել է, որ խօսքը բացառապէս վերաբերում է մարիխուանային: Միեւնոյն ժամանակ, նա առիթը բաց չի թողել յիշեցնելու, որ անձամբ դէմ է թմրանյութերի օգտագործմանը, թեկուզ ամենաթեթեւ տեսակի: 1996 թուականին հենց Կալիֆորնիան էր առաջինը ԱՄՆ-ի նահանգներից, որ թույլատրեց մարիխուանայի լեգալ օգտագործումը նահանգի տարածքում, ճիշտ է, բացառապէս բժշկական նպատակներով, հաղորդում է MIGnews.com-ը:
  -   Միջազգային