ԱԺ նախագահը կոչ արեց մշտական յանձնաժողովների դաշնակցական<br /> երկու նախագահներին յետ վերցնել հրաժարականների մասին դիմումները<br />


ԱԺ նախագահը կոչ արեց մշտական յանձնաժողովների դաշնակցական
երկու նախագահներին յետ վերցնել հրաժարականների մասին դիմումները

  • 29-04-2009 16:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը ապրիլի 29-ի նիստում առաջարկեց Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբէկեանին եւ Արտաքին յարաբերութիւնների մշտական հանձնաոժղովի նախագահ Արմէն Ռուստամեանին յետ վերցնել հրաժարականի մասին դիմումները: Քաղաքական կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅԴ-ի որոշմամբ պայմանաւորուած ապրիլի 27-ին հրաժարական է ներկայացրել նաեւ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետեանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի խորհտրդարանը ունեցել է նախադեպեր, երբ ընդդիմութեան ներկայացուցիչները գլխաւորել են մշտական յանձնաժողովները, եւ որ նման հնարաւորութիւն ընձեռնվում է նաեւ 2008թ.-ի հոկտեմբերին ԱԺ-ի կանոնակարգ-օրէնքում կատարուված փոփոխություններով: Ըստ Հ.Աբրահամեանի, թէեւ այդ փոփոխութիւնները գործելու են յաջորդ գումարման խորհրդարանի համար, սակայն այսօր քաղաքական կոալիցիան կոչ է անում «ՀՅԴ» խմբակցութեանը` լինելով ընդդիմություն, յետ վերցնել յանձնաժողովի նախագահների հրաժարականների մասին դիմումները: Ի պատասխան առաջարկին, «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար, կուսակցութեան բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը շնորհակալութիւն յայտնեց ԱԺ նախագահին եւ քաղաքական կոալիցիային առաջարկի համար եւ խմբակցութեան անունից խոստացաւ առաջարկը ուսումնասիրել եւ պատասխանը ներկայացնել խորհրդարան:
  -   Քաղաքական