Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանն իր հաւատարմագրերն է յանձնել<br /> Վրաստանի նախագահին<br />


Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանն իր հաւատարմագրերն է յանձնել
Վրաստանի նախագահին

  • 20-04-2011 20:59:42   |   |  Քաղաքական
Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցաւ Վրաստանում Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանի կողմից Վրաստանի նախագահ Միխէիլ Սաակաշուիլուն նոր դեսպանի հաւատարմագրերի յանձնման հանդիսաւոր արարողութիւնը: Հաւատարմագրերի յանձնման արարողութիւնից յետոյ Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացաւ առանձնազրոյց, որի ընթացքում քննարկուեցին հայ-վրացական միջպետական յարաբերութիւններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցութեանը, Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական խնդիրների, ինչպէս նաեւ Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակութեան հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կեանքին առաւելագոյնս արդիւնաւէտ ինտէգրման ուղղութեամբ իրականացուող քաղաքականութեանն առնչուող հարցեր:
  -   Քաղաքական