2009 թուականի յունուար-մայիսին Հայաստանի պետական բիւջէի<br /> միջոցների հաշուին կատարուել են 279,2 մլրդ դրամի ծախսեր<br />


2009 թուականի յունուար-մայիսին Հայաստանի պետական բիւջէի
միջոցների հաշուին կատարուել են 279,2 մլրդ դրամի ծախսեր

  • 01-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բիւջէի միջոցների հաշուին կատարուել են 279,2 մլրդ դրամի ծախսեր, որոնցից շուրջ 4,6 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցների հաշուին: Մասնաւորապէս` 262,2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 17 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները: 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ բիւջէի ծախսերն աւելացել են 5,3%-ով կամ 13,9 մլրդ դրամով: Աճը պայմանաւորուած է ընթացիկ ծախսերի, մասնաւորապէս` կենսաթոշակների, ծառայութիւնների ձեռք բերման, աշխատավարձի, նպաստների եւ համայնքների բիւջէներին համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաների աճով: Ընթացիկ ծախսերը հաշուետու ժամանակահատուածում կազմել են 262,2 մլրդ դրամ` 76,9%-ով կատարելով կիսամեակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 25,1 մլրդ դրամն ուղղուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1,8 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներին, որոնց առաջին կիսամեակի կատարողականը կազմել է, համապատասխանաբար, 75,9% եւ 71%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նշուած ծախսերն աւելացել են, համապատասխանաբար, 19,2%-ով եւ 4,5%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, ծառայութիւնների եւ ապրանքների ձեռք բերմանը պետական բիւջէից յատկացուել է 53,1 մլրդ դրամ` 13,2%-ով գերազանցելով նախորդ տարուայ նոյն ցուցանիշը եւ ապահովելով առաջին կիսամեակի ծրագրի 74,1%-ը:
  -   Տնտեսութիւն