Իրանի Ղարա Քիլիսա եկեղեցում կցուցադրուի հայկական արուեստը<br />


Իրանի Ղարա Քիլիսա եկեղեցում կցուցադրուի հայկական արուեստը

  • 25-06-2009 17:00:00   |   |  Մշակոյթ
ԹԵՀՐԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրանի Արեւմտյան-Ադրբեջան գաւառի Ղարա Քիլիսա եկեղեցում յուլիսի 22-ին կբացուի ցուցահանդէս, որտեղ ներկայացուած կլինեն երկրի հայ արուեստագէտների գեղարուեստական աշխատանքները` եկեղեցական թեմաներով: Այն կգործի մինչեւ յուլիսի 26-ը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Արեւմտյան-Ադրբեջան գաւառի մշակոյթային ժառանգութեան, արհեստի եւ զբօսաշրջութեան գրասենեակի կազմակերպած միջոցառման ժամանակ կհիշատակեն Յիսուսի առաքեալներից մէկի` սուրբ Թադեոսի նահատակությունը, ով մ.թ. 68 թուականին, Հայաստանից վերադառնալիս, կառուցել էր Մակու քաղաքից հարաւ գտվող Ղարա Քիլիսա եկեղեցին, որը համարւում է Իրանի տարածքում կառուցոուած հնագոյն քրիստոնեական եկեղեցին եւ մեծ նշանակութիւն ունի Իրանի հայ համայնքի համար: Ամէն տարի բազմաթիւ հայեր, ասորիներ եւ կաթոլիկներ Իրանից եւ այլ երկրներից այցելում են եկեղեցի` մասնակցելու սուրբ Թադեոսի նահատակությունը հիշատակող միջոցառմանը: Եկեղեցին ներառվել է ԵՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան պահպանութեան ցուցակում:
  -   Մշակոյթ