Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի «Թորնթըն» երաժշտական<br /> կրթօջախում սեպտեմբերին կվերսկսուեն հայկական երաժշտութեան դասերը<br />


Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի «Թորնթըն» երաժշտական
կրթօջախում սեպտեմբերին կվերսկսուեն հայկական երաժշտութեան դասերը

  • 19-06-2009 21:00:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի «Հայկական երաժշտական մշակոյթ» առարկան դասաւանդողների եւ համալսարանի «Հայկական երաժշտութեան բարեկամներ» խմբի ջանքերով այս տարուայ սեպտեմբեր ամսից համալսարանի «Թորնթըն» երաժշտական կրթօջախում կվերսկսուեն հայկական երաժշտութեան դասերը: Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզ»-ը, երկու վարկանիշանոց «MuHL 403» կոչւող առարկան դասաւանդելու է Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լուսինա Աղբաբեան-Հաբըրթը: Դասընթացին կարող են հետեւել ոչ միայն ուսանողները: Թերթից տեղեկանում ենք նաեւ, որ Լոս Անջելէսի վեց վարժարանների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները մարտի 2-ին առիթ են ունեցել հայկական երաժշտություն ունկնդրել համալսարանի «Նյուման» սրահում` «Հայկական երաժշտութեան բարեկամներ»-ի նախաձեռնութեամբ:
  -   Մշակոյթ