Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի «Թորնթըն» երաժշտական
կրթօջախում սեպտեմբերին կվերսկսուեն հայկական երաժշտութեան դասերը
19-06-2009 21:00:00 | ԱՄՆ | Մշակոյթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի «Հայկական երաժշտական
մշակոյթ» առարկան դասաւանդողների եւ համալսարանի «Հայկական
երաժշտութեան բարեկամներ» խմբի ջանքերով այս տարուայ սեպտեմբեր ամսից
համալսարանի «Թորնթըն» երաժշտական կրթօջախում կվերսկսուեն հայկական
երաժշտութեան դասերը: Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզ»-ը, երկու
վարկանիշանոց «MuHL 403» կոչւող առարկան դասաւանդելու է Հարաւային
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լուսինա Աղբաբեան-Հաբըրթը:
Դասընթացին կարող են հետեւել ոչ միայն ուսանողները:
Թերթից տեղեկանում ենք նաեւ, որ Լոս Անջելէսի վեց
վարժարանների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները մարտի 2-ին
առիթ են ունեցել հայկական երաժշտություն ունկնդրել համալսարանի
«Նյուման» սրահում` «Հայկական երաժշտութեան բարեկամներ»-ի
նախաձեռնութեամբ: