Հայաստանի արտգործնախարարին իր հաւատարմագրերի պատճենն է<br /> յանձնել Բենինի դեսպանը<br />


Հայաստանի արտգործնախարարին իր հաւատարմագրերի պատճենն է
յանձնել Բենինի դեսպանը

  • 26-05-2009 19:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաւատարմագրերի պատճենի յանձնման կապակցութեամբ մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ'Ալմեիդային (նստավայրը` Մոսկուա) : Նախարարը հոյս է յայտնել, որ Հայաստանում Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Իր հերթին դեսպան դ'Ալմեիդան յայտարարել է, որ Բենինը շահագրգռուած է Հայաստանի հետ տարբեր բնագաւառներում բազմաբովանդակ համագործակցութեան հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկութեան վկայութիւնն է: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, զրոյցի ընթացքում երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Բենինի համագործակցութեան սերտացումը միջազգային կազմակերպութիւնների, յատկապէս` ՄԱԿ-ի, նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան շրջանակներում:
  -   Քաղաքական