Երեւանում ԱՄՆ դսպանատան առջեւ անցկացուեց ցոյց<br /> զարթուցիչներով եւ «Եկել է փոփոխութիւնների ժամանակը» պաստառներով<br />


Երեւանում ԱՄՆ դսպանատան առջեւ անցկացուեց ցոյց
զարթուցիչներով եւ «Եկել է փոփոխութիւնների ժամանակը» պաստառներով

  • 24-04-2009 19:35:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 23-ին հայկական առաջին սոցիալական կայքի` hayland.am-ի նախաձեռնութեամբ Երեւանում ԱՄՆ դեսպանատան առջեւ կազմակերպուել էր ցոյց ի յիշատակ 1915թ. Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ ի հիշեցում Միացեալ Նահանգներին, յանձինս նրա նորընտիր նախագահ Բարաք Օ'բամայի, հաւատարիմ մնալ իր խոստումին` ճանաչել ցեղասպանութեան փաստը: Hayland.am-ի նախաձեռնութեանը միացել էին մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպութիւններ: «Եկել է փոփոխութիւնների ժամանակը», «Որտե՞ղ են փոփոխութիւնները», «Միացե'ք ճշմարտութեանը, ճանաչե'ք ցեղասպանութիւնը», «Հիշի'ր խոստումդ, ճանաչի'ր ցեղասպանութիւնը». այս պաստառներով ցուցարարները լուռ կանգնել էին դեսպանատան առջեւ, այնուհետեւ 100 զարթուցիչի զանգերով ազդարարեցին «փոփոխութիւնների ժամանակը»: Ակցիայի աւարտին ցուցարարները արձակեցին օդապարիկներ «Երբ է գալու փոփոխութիւնների ժամանակը» գրուածքով:
  -   Քաղաքական