Ըստ ԲՀԿ-ի ներկայացուցչի, հայ-թուրքական յարաբերութիւնների<br /> կարգաւորման համար երբեւէ չպէտք է հրաժարուել ցեղասպանութեան<br /> ճանաչման պահանջից<br />


Ըստ ԲՀԿ-ի ներկայացուցչի, հայ-թուրքական յարաբերութիւնների
կարգաւորման համար երբեւէ չպէտք է հրաժարուել ցեղասպանութեան
ճանաչման պահանջից

  • 10-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում Թուրքիայի քաղաքական միտքը բաժանուել է երկու մասի,- ապրիլի 10-ի ասուլիսում նշեց Հայաստանի Ազգային Ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը: Նրա խօսքերով, թուրք պահպանողական-ազգայնական ուժերը Հայաստանի հետ յարաբերութիւնները կապում են յայտնի նախապայմանների հետ` հրաժարում Հայոց ցեղասպանութեան ճանաչման պահանջից, հրաժարում Լեռնային Ղարաբաղից եւ այլն: Իսկ թուրքական իշխող վերնախաւի միւս ուժերը գտնում են, որ թէեւ հայերը երբեք չեն հրաժարուի ցեղասպանութեան ճանաչման պահանջից, Հայաստանի հետ անհրաժեշտ է երկխոսել: Ա.Սաֆարեանի կարծիքով, հենց նշուած երկու տարբեր մօտեցումներն են պատճառը, որ թուրք պաշտօնեաները մերթ խոսում են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման անհրաժեշտութիւնից, մերթ էլ յիշում են, որ այդ կարգաւորմանը կխանգարի ղարաբաղեան խնդիրը: Հայաստանը, ինչպէս շեշտեց Ա.Սաֆարեանը, ի սկզբանէ հռչակել է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման կողմնակից է` առանց նախապայմանների: «Ես հիմա որպէս քաղաքական գործիչ յայտարարում եմ, որ Հայաստանի որեւէ քաղաքական ուժ երբեւէ չպէտք է հայ-թուրքական կապերի բարելաւման անուան տակ հրաժարուի ցեղասպանութեան պահանջից: Հրաժարուելը մեծ խնդիրներ կառաջացնի մեզ համար եւ կվտանգի Հայաստան-Սփիռք յարաբերութիւնները»,- ասաց Ա.Սաֆարեանը: Նա հոյս յայտնեց, որ Հայաստանի իշխանութիւնները եւս դա հասկանում են: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, ԲՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ իշխանութիւնները պէտք է նախապատրաստեն պետական կառավարման մարմիններին` ոստիկանութեանը, ազգային անվտանգութեանն ու մյուսներին, նրանց աշխատանքը հարմարեցնեն այն պայմաններին, որոնք կստեղծուեն սահմանի բացման արդիւնքում: Ա.Սաֆարեանի կանխատեսմամբ, սահմանի բացումից յետոյ Թուրքիայի քաղաքացիների հոսքը Հայաստան կուժեղանա:
  -   Քաղաքական