Ապրիլի 1-ից ուժի մէջ է մտել Հայաստանի ԿԲ-ի նորմատիվ<br /> իրաւական ակտերի նախագծերի վերաբերեալ կարծիքների ստացման կարգը<br />


Ապրիլի 1-ից ուժի մէջ է մտել Հայաստանի ԿԲ-ի նորմատիվ
իրաւական ակտերի նախագծերի վերաբերեալ կարծիքների ստացման կարգը

  • 01-04-2009 16:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից ուժի մէջ է մտել «Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական բանկի նորմատիվ իրաւական ակտերի նախագծերի վերաբերեալ հանրութեան կողմից կարծիքների ներկայացման հնարաւորութիւն ընձեռելու վերաբերեալ» կարգը, որը հաւանութեան է արժանացել ՀՀ ԿԲ խորհրդի փետրուարի 10-ի նիստում: Ըստ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, www.cba.am կայքի «Նախագծեր» բաժնում պարբերաբար տեղադրուելու են ԿԲ-ի հրապարակման ենթակայ նորմատիվ իրաւական ակտերի նախագծերը` վերջիններիս վերաբերեալ հանրութեան կողմից կարծիք ստանալու նպատակով: ԿԲ-ի նորմատիվ իրաւական ակտի նախագծի վերաբերեալ կարծիքներ կարող են ներկայացուել ԿԲ նախաձեռնող ստորաբաժանմանը` նախագծի կայքում տեղադրման օրուանից 14 աշխատանքային օրուայ ընթացքում եւ ստորաբաժանումների էլեկտրոնային փոստի հասցէներով: Կարծիքների ընդունման ժամկէտի աւարտից յետոյ ներկայացուած կարծիքները 10 աշխատանքային օրուայ ընթացքում կքննարկուեն ԿԲ-ում: Անհրաժեշտութեան դէպքում, կարծիքների հեղինակները կհրաւիրուեն ԿԲ` մասնակցելու այդ քննարկումներին: Կայքի նոյն բաժնում, եռամսյակային պարբերականութեամբ ներկայացուած կարծիքների վերաբերեալ տեղադրուելու է ամփոփ վիճակագրական տեղեկանք:
  -   Տնտեսութիւն