Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ԿԲ-ի նորմատիվ<br /> իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների ստացման կարգը<br />


Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ԿԲ-ի նորմատիվ
իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների ստացման կարգը

  • 01-04-2009 16:35:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրության կողմից կարծիքների ներկայացման հնարավորություն ընձեռելու վերաբերյալ» կարգը, որը հավանության է արժանացել ՀՀ ԿԲ խորհրդի փետրվարի 10-ի նիստում: Ըստ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության, www.cba.am կայքի «Նախագծեր» բաժնում պարբերաբար տեղադրվելու են ԿԲ-ի հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` վերջիններիս վերաբերյալ հանրության կողմից կարծիք ստանալու նպատակով: ԿԲ-ի նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարծիքներ կարող են ներկայացվել ԿԲ նախաձեռնող ստորաբաժանմանը` նախագծի կայքում տեղադրման օրվանից 14 աշխատանքային օրվա ընթացքում եւ ստորաբաժանումների էլեկտրոնային փոստի հասցեներով: Կարծիքների ընդունման ժամկետի ավարտից հետո ներկայացված կարծիքները 10 աշխատանքային օրվա ընթացքում կքննարկվեն ԿԲ-ում: Անհրաժեշտության դեպքում, կարծիքների հեղինակները կհրավիրվեն ԿԲ` մասնակցելու այդ քննարկումներին: Կայքի նույն բաժնում, եռամսյակային պարբերականությամբ ներկայացված կարծիքների վերաբերյալ տեղադրվելու է ամփոփ վիճակագրական տեղեկանք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play