Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի դէմ գործով դատական<br /> նիստը հետաձգուեց մինչեւ մարտի 31-ը<br />


Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի դէմ գործով դատական
նիստը հետաձգուեց մինչեւ մարտի 31-ը

  • 26-03-2009 17:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի դէմ գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանում նշանակուած մարտի 26-ի դատական նիստը հետաձգուեց մինչեւ մարտի 31-ը: Յետաձգման պատճառը ամբաստանեալի չներկայացվելն էր: «Վարդաշէն» քրէակատարողական հիմնարկից դատարանը գրութիւն էր ստացել այն մասին, որ «Հացպանյանը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատական նիստին»: Յիշեցնենք, որ Ս.Հացպանյանը մեղադրւում է «սուտ մատնութեան» յօդուածով. նա «Հայկական ժամանակ» օրաթերթին տուած հարցազրոյցում, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, նշել էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը մահափորձ է նախապատրաստում գործող նախագահ Սերժ Սարգսեյանի դէմ:
  -   Քաղաքական