Հայաստանում խնդիրների առկայութեան պատճառներից մէկը<br /> տգիտությունն է,- գտնում է Տիգրան Թորոսեանը<br />


Հայաստանում խնդիրների առկայութեան պատճառներից մէկը
տգիտությունն է,- գտնում է Տիգրան Թորոսեանը

  • 26-03-2009 17:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ես որոշել եմ չարձագանքել հերյուրանքներին»,- մարտի 26-ի ասուլիսում յայտարարեց Ազգային Ժողովի նախկին նախագահ, ներկայումս անկախ պատգամաւոր Տիգրան Թորոսեանը` պատասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք իրականութեանը համապատասխանում են մամուլում հրապարակուած այն լուրերը, թէ ինքը բնակարան է գնել էլիտար շէնքում եւ երթեւեկում է ԱԺ-ի նախագահի մեքենայով: Տ.Թորոսեանը նշեց, որ թէեւ ինքը մի որոշ ժամանակ, ԱԺ-ի ղեկավարութեանը յղած համապատասխան դիմումից յետոյ, օգտուել է ԱԺ-ի նախագահին յատկացուած մեքենայից, սակայն որոշ թերթեր, օգտվելով առիթից, ստեր են յորինել: «Այդ «գործընթացը» սկսուել է ամռանը, երբ փնջերով յօդուածներ էին տպվում իմ մասին»,- նկատեց նա: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման մասին լուրերին, Տ.Թորոսեանը նշեց, որ թուրքերը լուրջ մտավախութիւն ունեն, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օմաբայի ապրիլի 24-ի ուղերձն իրենց համար տհաճություն կպարունակի: Այդ պատճառով, ըստ պատգամաւորի, թուրքերը խօսակցութիւններ են ծաւալում սահմանի հնարաւոր բացման մասին, «որպէսզի ապրիլի 24-ն իրենց համար սահուն անցնի»: «Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը նորմալ երկիր չի դառնում» հարցին ի պատասխան Տ.Թորոսեանը նշեց, որ երկիրն իսկապէս խնդիրներ ունի, որոնց հիմնական պատճառը բազմակուսակցական համակարգի չկայացվածությունն է: «Միւս պատճառը տգիտությունն է` իր արտասովոր դրսեւորումներով»,- ասաց նա: Անդրադառնալով դրամի արժեզրկմանը, Տ.Թորոսեանը կարծիք յայտնեց, որ դա ամէնեւին օգտակար չէր հասարակութեան համար: Տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղուած կառավարութեան գործողութիւնները եւս, ըստ նրա, լաւատեսութիւն չեն ներշնչում: Ինչ վերաբերում է «Յոթի գործով» դատավարութեանը, ապա այն, Տ.Թորոսեանի խօսքերով, վարկաբեկիչ է թէ' երկրի, թէ' ընդդիմութեան, թէ' քաղաքական միւս ուժերի համար:
  -   Քաղաքական