Հայաստանի գլխաւոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրեանը<br /> դատապարտուեց ազատազրկման` 3 տարի ժամկէտով<br />


Հայաստանի գլխաւոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրեանը
դատապարտուեց ազատազրկման` 3 տարի ժամկէտով

  • 23-03-2009 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանը մարտի 23-ին կայացրել է դատավճիռ, որով Գագիկ Վրէժի Ջհանգիրեանին մեղաւոր է ճանաչել ՀՀ Քրէական օրէնսգրքի 316-րդ յօդուածի 1-ին մասով նախատեսուած հանցանք կատարելու մէջ («Իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ բռնութիւն գործադրելը») եւ դատապարտել նրան ազատազրկման` 3 տարի ժամկէտով: Պատժի կրման սկիզբը հաշւուել է 2008թ.-ի փետրուարի 23-ից: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, նոյն օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանը կայացրել է որոշում, որով բաւարարել է մեղադրող կողմի միջնորդութիւնը` ՀՀ Քրէական օրէնսգրքի 225-րդ եւ 300-րդ յոդուածների փոփոխութիւնների վերաբերեալ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունուած համապատասխան օրէնքի կիրառման հետ կապուած Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ միւսների քրէական գործով ամբաստանեալների մեղադրանքները փոփոխելու համար ժամկէտ տրամադրելու մասին: Նշուած քրէական գործով դատական յաջորդ նիստը նշանակուել է ապրիլի 1-ին:
  -   Քաղաքական