ԲՀԿ-ն եւ ԺԿ-ն ԿԸՀ-ին են ներկայացրել Երեւանի աւագանու անդամի<br /> թեկնածուների ընտրական ցուցակները<br />


ԲՀԿ-ն եւ ԺԿ-ն ԿԸՀ-ին են ներկայացրել Երեւանի աւագանու անդամի
թեկնածուների ընտրական ցուցակները

  • 20-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի աւագանու մայիսի 31-ին կայանալիք ընտրութիւններին մասնակցելու համար մարտի 20-ին Հայաստանի կենտրոնական ընտրական յանձնաժողով աւագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնն ու Ժողովրդական կուսակցութիւնը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեց ԿԸՀ-ի մամլոյ քարտուղար Տաթեւ Օհանյանը: «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան թեկնածուների ընտրական ցուցակը, որը բաղկացած է 122 քաղաքացուց, գլխաւորում է ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանը: Ցուցակի 2-րդ համարն է ՀՀ ԱԺ պատգամաւոր, ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականեանը, 3-ը` ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանութեան ամբիոնի դասախօս Մարգարիտա Մաթեւոսեանը: Ժողովրդական կուսակցութեան ցուցակում ընդգրկուած անձանց թիւը 20 է: Ցուցակի 1-ին համարն է ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետեանը, 2-ը` կուսակցութեան քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Յարութիւնեյանը, 3-ը` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետեանը:
  -   Քաղաքական