ԲՀԿ-ն Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու է<br /> հաղթելու նպատակով<br />


ԲՀԿ-ն Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու է
հաղթելու նպատակով

  • 20-03-2009 14:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի աւագանու ընտրություներում «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ցուցակում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչերյանին ընդգրկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականութեանը: Այս մասին մարտի 20-ի խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ յայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի «ԲՀԿ» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ կուսակցութեան 122 մարդուց կազմուած ցուցակն արդէն պատրաստ է եւ մի քանի ժամից կյանձնուի ԿԸՀ-ին: Ինչպէս արդան տեղեկացվել էր, ԲՀԿ-ի ցուցակը գլխաւորում է աջողջապահության նախարար Հարութուն Քուշկյանը: Ցուցակում երկրորդն է «ԲՀԿ» խմբակցութեան անդամ Մխիթար Մնացականեանը, իսկ երրորդը` ԵՊՀ-ի դոցենտ Մարգարիտա Մաթեւոսեանը: Նշուեց նաեւ, որ ԲՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակուել խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը, իսկ քարօզչութեան պատասխանատու` Նաիրա Զոհրաբյանը: Արդեօ՞ք ԲՀԿ-ն քաղաքապետի ընտրութիւններում իրականում չի պատրաստւում աշխատել Հանրապետական կուսակցութեան թեկնածուի օգտին հարցին ի պատասխան Ն.Զոհրաբյանը յայտարարեց, որ ԲՀԿ-ն որեւէ ընտրութեան երբեք կանխորոշված սցենարով չի մասնակցել: Նրա խօսքերով, կուսակցութիւնը շատ լուրջ է տրամադրուած եւ ընտրութիւններին մասնակցելու է հաղթելու նպատակով:
  -   Քաղաքական