Հայաստանի Վարչական դատարանը անվաւեր է ճանաչել «Բջնի»<br /> գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը<br />


Հայաստանի Վարչական դատարանը անվաւեր է ճանաչել «Բջնի»
գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը

  • 19-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վարչական դատարանը` դատաւոր Արծրուն Միրզոեանի նախագահութեամբ, մարտի 19-ին անվաւեր է ճանաչել «Բջնի» հանքային ջրերի գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Յիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերութեան գոյքի եւ գոյքային իրաւունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը աւարտուել էր փետրուարի 16-ին: Աճուրդի 10 օրուայ ընթացքում կատարուել էր գնային առաջարկ, ըստ որի լոտի վաճառքի գինը կազմել էր 4 մլրդ 441,5 մլն դրամ: Աճուրդով գործարանը ձեռք էր բերել ԱԺ պատգամաւոր, գործարար Ռուբէն Հայրապետեանը:
  -   Տնտեսութիւն