Մինսկում անցկացւում է տնտեսական համագործակցութեան հարցերով<br /> հայ-բելառուսական միջկառավարական յանձնաժողովի եօթերորդ համատեղ<br /> նիստը<br />


Մինսկում անցկացւում է տնտեսական համագործակցութեան հարցերով
հայ-բելառուսական միջկառավարական յանձնաժողովի եօթերորդ համատեղ
նիստը

  • 19-03-2009 20:00:00   |   |  Տնտեսութիւն
ՄԻՆՍԿ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-20-ի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացուող հայ-բելառուսական միջկառավարական յանձնաժողովի եօթերորդ համատեղ նիստի շրջանակներում քննարկուելիք հիմնական հարցերն են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացումը, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցութեան խորացումը, գիւղատնտեսութեան եւ գիւղմթերքի վերամշակման ոլորտում համագործակցութեան ընդլայնումը, դեղագործութեան ոլորտում համատեղ ձեռնարկութիւնների ստեղծումը, արդիւնաբերութեան, առողջապահութեան, զբօսաշրջութեան, սպորտի, կրթութեան եւ գիտութեան ոլորտներում համագործակցութեան զարգացումը, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջմարզային կապերի խորացումթ: Նիստին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում են հանրապետութեան գործարար շրջանակների ներկայացուցիչները: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, յանձնաժողովի համատեղ նիստի արդիւնքում նախատեսւում է ստորագրել մի շարք փաստաթղթեր:
  -   Տնտեսութիւն