Մինսկում անցկացվում է տնտեսական համագործակցության հարցերով<br /> հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ համատեղ<br /> նիստը<br />


Մինսկում անցկացվում է տնտեսական համագործակցության հարցերով
հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ համատեղ
նիստը

  • 19-03-2009 20:00:00   | Բելոռուս  |  Տնտեսություն
ՄԻՆՍԿ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-20-ի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ համատեղ նիստի շրջանակներում քննարկվելիք հիմնական հարցերն են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը, գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտում համագործակցության ընդլայնումը, դեղագործության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցության զարգացումը, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջմարզային կապերի խորացումթ: Նիստին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչները: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, հանձնաժողովի համատեղ նիստի արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play