ՀԲ-ից տրամադրուելիք շուրջ 50 մլն ԱՄՆ դոլարի կայունացման<br /> վարկերը Հայաստանին կփոխանցուեն առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում<br />


ՀԲ-ից տրամադրուելիք շուրջ 50 մլն ԱՄՆ դոլարի կայունացման
վարկերը Հայաստանին կփոխանցուեն առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում

  • 19-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկից տրամադրուելիք շուրջ 50 մլն ամն դոլար կայունացման վարկերը Հայաստանին կփոխանցուեն առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում: Ինչպէս ՀՀ կառավարութեան մարտի 19-ի նիստում յայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, այդ գումարները կուղղուեն փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման ծրագերի ֆինանսաւորմանը: Դրանք տեղաբաշխելու իրաւունքը կվերապահվի ՀՀ Կենտրոնական բանկին, որն իր հերթին կը վարկաւորի առեւտրային բանկերին, վերջիններս էլ` ՓՄՁ-ներին: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, լրացուցիչ այլ ֆինանսական միջոցներ ներգրաւելու ուղղութեամբ նույպես քայլեր են իրականացւում, քանի որ վարկերի պահանջարկն աւելի մեծ է: Նա նշեց նաեւ, որ միջազգային կազմակերպութիւնների հետ կան պայմանագրեր, որոնք նպատակաուղղուած են տարբեր ոլորտների ՓՄՁ-ի միջեւ համագործակցութեան ձեւաւորմանը:
  -   Տնտեսութիւն